Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի![]() 17 նոյեմբերի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի: Ավելի քան 1000 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով: Ըստ Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնիի, 8 զոհվածի դի հայտնաբերվել է Փարադայզ և Մագալիա քաղաքների տներում: Իշխանությունները դեռ աշխատում են անհայտ կորածների ցուցակների վրա: Ըստ շերիֆի, նրանց թիվը կարող է նվազել, քանի որ չի բացառվում, որ անունները կրկնվում են: Այժմ հրդեհների մակերեսը նահանգի հյուսիսում մոտ 59,000 հա է, ավելի քան 6000 շինություն փլուզված է: Որպես անտառային հրդեհների պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |