ՊԵԿ նախագահ. Նպատակ չունենք «խոպանչիներին» կրկնակի հարկելու, սխալ է ընկալվել19 նոյեմբերի 2018 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանը, ասել է, որ պետությունը չունի մտադրություն այլ երկրում ՀՀ քաղաքացու հարկված եկամուտը ՀՀ-ում նորից հարկելու: «Սոցիալական ցանցերում քննարկումը հիմնավոր չէ, հնարավոր է իմ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը՝ առանց հանրային լայն քննարկման որևէ գաղափար չի կարող օրենք դառնալ: Հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում կոնտեքստից կտրված մտքերը կարող են շահարկման առարկա դառնալ», - ասել է Անանյանը: Ըստ ՊԵԿ նախագահի, կառավարությունում նման նախագիծ չկա, կա ընդամենը եկամուտների հայտարարագրման գաղափար, որի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակների, իսկ հետո էլ կառավարության կողմից: «Այս ամենից հետո կլինի ինչ-որ մի նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման: Որևէ նման փոփոխություն օրակարգում չկա», - ասել է Անանյանը: ՀՀ Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանն, ասել է, որ առանց հանրային համաձայնության Հայաստանում հարկային բեռը չի կարող ավելանալ: Ավելի վաղ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից |