Փաշինյանը չի թաքցնում՝ ներդրողների մոտ «որոշակի լարում» կա հեղափոխությունից հետո

Փաշինյանը չի թաքցնում՝ ներդրողների մոտ «որոշակի լարում» կա հեղափոխությունից հետո

PanARMENIAN.Net - 2018-ի սեպտեմբերի վերջի դրությամբ, ՀՀ-ում 37,000 աշխատակից է գրանցվել՝ հիմնականում ստվերից դուրս են բերվել եղած աշխատատեղերը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ չթաքցնելով, սակայն, որ ներդրողների մոտ «որոշակի լարում» է առաջացել հեղափոխությունից հետո:

Փաշինյանը նշել է, որ մի շարք խոշոր տնտեսվարողների և խոշոր ներդրումների հետ կապված քննություն է ընթանում, և դա որոշակի լարում է առաջացնում տարբեր երկրների ներդրողների միջավայրերում։ «Բայց մենք ինտենսիվորեն աշխատում ենք՝ ներկայացնելու ներդրողներին մեր շարժառիթները», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ աշխատատեղերի մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են: «Իհարկե, 90 տոկոսը՝ գուցե ավելին, նախկինում չգրանցված աշխատղներն են», - ասել է նա՝ շեշտելով, որ իրականում նոր աշխատատեղերը 10%-ը չեն կարող անցնել։

Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական ամենամեծ հաջողությունը համարում է մենաշնորհների վերացումը, երկրորդը՝ կոռուպցիայի դեմ հաջող պայքարը, երրորդը՝ ստվերի դեմ պայքարը։

Սեփական ձախողումներից նշել է հանքարդյունաբերության շուրջ գործողությունները, որոնք ըստ Փաշինյանի, որոշակի նեգատիվ ֆոն են ստեղծում ներդրումային միջավայրի համար։ Նա, սակայն, նշել է, որ այդ ֆոնը անպայման կշտկվի։

Խոսելով Ամուլսարի ծրագրի ապագայի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ այդ հարցով պատասխան ակնկալվում է մինչև գարուն։ «Հարցը շատ կոնկրետ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա թե չէ։ Եթե վտանգ կա, նախագիծը պիտի փակվի, եթե վտանգ չկա՝ այդ նախագիծը պիտի շարունակի աշխատել», - շեշտել է վարչապետի պաշտոնակատրը։

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---