Մոսկվայում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը21 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում: Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 23-ինև կգործի մինչև 2019-ի հունվարի 6-ը: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը, գրում է «Կուլտուրա ՌՖ»-ը: Ցուցահանդեսի կուրատորներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայ արվեստի ականավոր գործիչներ Վազգեն Սուրենյանցի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Միխայիլ Առուտչյանի, Ստեփան Տերյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը: Հատուկ շեշտադրում է արվել ժամանակակից գործիչների՝ Մարինա Ազիզյանի, Ստեփան Զոհրաբյանի, Վլադիմիր Մարտիրոսովի ստեղծագործության վրա: Ցուցադրվելու են դեկորացիաների և հանդերձանքի էսքիզներ, ներկայացումների մակետներ, աֆիշներ և ներկայացումների ծրագրեր, այդ թվում 1939-ի Հայկական արվեստի դեկադայի և 1956 թվականի Հայկական արվեստի դեկադայի աֆիշներ և ծրագրեր, ինչպես նաև լուսանկարներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |