Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիությանը միանալու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիությանը միանալու ուղղությամբ: Բանակցություններին քննարկվում են սեփականության եւ ընկերությունների իրավունքների ասպարեզում չափանիշների եւ օրենսդրության մերձեցման հարցերը: Ընդհանուր առմամբ, նման ուղղությունները երեսուն հինգն են: Աշխատանքի վերջնական ավարտի համար ամենաքիչը տասը տարի է անհրաժեշտ:



Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, սակայն, վստահ է, որ Եվրամիությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծում ԵՄ-ին միանալու Թուրքիայի ճանապարհին: «Մենք բանակցությունները ԵՄ-ի հետ սկսել ենք 18 ուղղություններով, այդ թվում` ֆինանսական, գյուղատնտեսական, տրանսպորտային եւ արտաքին քաղաքականության: Սակայն տեսնում ենք, որ հանրության որոշ պետություններ արհեստական խոչընդոտներ է ստեղծում եւ խանգարում է նորմալ բանակցային գործընթացին»,- գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Բանակցությունները Եվրամիության հետ բազմաթիվ անգամներ սառեցվել են, մասնավորապես այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվում է կարգավորել Կիպրոսի խնդիրը: Թուրքիայի գլխավոր հակառակորդը ԵՄ-ում շարունակում է մնալ Ֆրանսիան: Փարիզը հայտարարում է, որ Թուրքիային ԵՄ ընդունելու նախապատրաստման բանակցությունները անդամակցության որեւէ երաշխիք չեն տալիս
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---