ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահը կոչ է արել Թուրքիային վերջ տալ փակ սահմանների քաղաքականությանը19 հունիսի 2008 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի կողմից հայկական սահմանի փակումը լուրջ տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ` «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ»: Ըստ Բերմանի, Հայաստանի սահմանների փակումը անօրինական է, քանի որ ըստ Կարսի պայմանագրի, Թուրքիան պարտավորվել է բաց պահել Հայաստանի հետ սահմանը: Բացի այդ, Թուրքիայի եւ Հայաստանի փակ սահմանը խախտում է Համաշխարհային առեւտրային կազմակերպության սկզբունքները, որի անդամներ են հանդիսանում են եւ Երեւանը եւ Անկարան: Ինչպես նշել է Հովարդ Բերմանը, Թուրքիայի նման քաղաքականությունը հակասում է նրա շահերին, քանի որ Հայաստանի շրջափակումը թույլ չի տալիս Թուրքիայի արեւելյան հատվածի զարգացումը, ինչպես նաեւ չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին: «Հայաստանը, ում սահմանները փակ են Թուրքիայի եւ Արդբեջանի հետ, հույսը դնում է Թուրքիայի պատմական հակառակորդներ Ռուսաստանի եւ Իրանի վրա: Շատ տարօրինակ է, որ պաշտոնական Անկարան իր քայլերով մեծացնում է Թեհրանի ազդեցությունը Երեւանի վրա»,- հայտարարել է Բերմանը: Կոնգրեսականը նաեւ նշել է, որ Հայաստանի շարունակվող շրջափակումը թույլ չի տալիս, որպեսզի «Երեւանը փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, որը հանդիսանում է նույն շրջափակման հիմնական պատճառը»: Նրա կարծիքով, «Թուրքիան, բարի կամք դրսեւորելով եւ բացելով սահմանը, ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի կառավարության վրա»: Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չպետք է թույլ տա Իրանի ազդեցության աճը հարեւանների վրա եւ դիմեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին, խնդրելով տեղեկացնել Ներկայացուցիչների պալատին կառավարության գործողությունների մասին, որոնք ուղղված են նրան, որ Թուրքիան վերջ տա փակ սահմանների քաղաքականությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |