Ռոնալդուն ռեկորդ է սահմանել «Յուվենտուսի» կազմում

Ռոնալդուն ռեկորդ է սահմանել «Յուվենտուսի» կազմում

PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել իտալական Ա սերիայի 13-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղում: Գոլը 33-րդն էր պորտուգալացի հարձակվողի համար թուրինյան ակումբի կազմում 16 խաղում: Այդպիսով, Ռոնալդուն ռեկորդ է սահմանել, քանի որ նախկինում «Յուվենտուսի» ոչ մի խաղացողի չի հաջողվել նման կարժ ժամանակահատվածում 10 գնդակ իրացնել, գրում է Lenta.ru-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Թուրինում և ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Թուրինի: 13 խաղից հետո «Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով:

Պորտուգալացի ֆուտբոսլիտը «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Նրա աշխատավարձը տարեկան 30 մլն եվրո է: Առաջին գոլը թիմի կազմում Ռոնալդուն խփել է սեպտեմբերի 16-ին «Սասուոլու» ակումբի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---