Իսպանիայում մինչև 2028թ. կփակեն բոլոր ատոմակայանները

Իսպանիայում մինչև 2028թ. կփակեն բոլոր ատոմակայանները

PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները մտադիր են 2023-2028թթ. փուլ առ փուլ փակել երկրի բոլոր ատոմակայանները:

Երկրում 5 ԱԷԿ է գործում: Ավելի վաղ՝ 2020-ին, ԵՄ հանձնարարականի համաձայն, փակվելու է ածուխով աշխատող 15 էլեկտրակայաններից 7-ը:

Համարվում է, որ դրանք պետք է տեղը զիջեն վերականգնվող էներգետիկային, հիմնականում քամու և արևի էներգիային: Իսպանիայում ՀԷԿ-երի կառուցման համար բնական ռեսուրսները սահմանափակ են, գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտին իսպանացիները տալիս են էլեկտրականության 38,5%-ը: Որոշ փորձագետներ կարծում են, որ ատոմային և էլեկտրակայանների փակումն այդ ժամկետներում իրականացնել չի հաջողվի:

Իսպանիայում 1969-ից առաջին ԱԷԿ-ի շահագործումից ի վեր ոչ մի լուրջ վթար ատոմակայաններում չի եղել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---