Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը

Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, որը հրապարակվել է նախագահի կայքում: Միաժամանակ Պորոշենկոն Գերագույն ռադայի հաստատմանն է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը:

Ռազմական դրությունը կգործի 60 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև 2019-ի հունվարի 26-ը:

Գլխավոր շտաբին հանձնարարվել է կազմակերպել մասնակի զորակոչ: Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել հակահետախուզական, հակաահաբեկչական և հակադիվերսիոն ռեժիմները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը, հայտնում է «Վեդոմոստին»:

Ռազմական դրությունն ուժի մեջ կմտնի Գերագույն ռադայում հավանություն ստանալուց հետո:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել էր ՌԴ ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և նավերը, որոնք կալանվել են Կերչի նեղուցում: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ: Կանադան ՌԴ-ին մեղադրել է ագրեսիայի մեջ, իսկ Գերմանիան կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ հետագա սրացումից:

Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու պատճառւ միջադեպն է Սև ծովում: Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերը գնդակոծվել են և կալանվել ռուսական ԶՈւ նավերի կողմից:

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Սև ծովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ է արել:Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---