Չինաստանում քիմգործարանի մոտ պայթյունից ավելի քան 20 մարդ է զոհվել

Չինաստանում քիմգործարանի մոտ պայթյունից ավելի քան 20 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Չինաստանի արևելքում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել են տեղի իշխանությունները: Ըստ նրանց տվյալների, ևս 22 մարդ վիրավորվել է:

Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը 50 ավտոմեքենա է ոչնչացրել, այդ թվում՝ 38 բեռնատար: Իշխանությունները քննություն են իրականացնում, պարզելու համար պատահարի պատճառները, գրում է Deutsche Welle-ն Reuters- վրա հղումով:

Հարևանությամբ գտնվող Shenghua Chemical Industry ընկերության գործարանը դադարեցրել է աշխատանքը: Գործարանի սեփականատերը China National Chemical Corporation պետական ձեռնարկությունն է: Նրա ներկայացուցիչը շեշտել է, որ պայթյունը գործարանում չի եղել:

Չինաստանի քիմիական ձեռնարկություններում բազմիցս են մարդկային զհոերով պատահարներ եղել: 2018-ի հուլիսին Սիչուանի գործարանում պայթյունի զոհ դարձավ 19 մարդ, ևս 12-ը վիրավորվել էր: 2015-ին Տյանցզին քաղաքում պայթյունի հետևանքով 165 մարդ մահացավ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---