Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը

Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում կայանալիք հանդիպումը՝ Կերչի նեղուցում ստեղծված վիճակի պատճառով: Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին, հայտնում է Լենտա.ռու-ն:

«Գուցե, հանդիպում չլինի: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան»,-հայտարարել է նա: Թրամփը նշել է, որ վճռորոշ գործոն իր համար կլինի ազգային անվտանգության «ամբողջական զեկույցը» Կերչի նեղուցում տեղի ունեցածի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն հայտնել էր իր դժգոհությունը նեղուցում իրավիճակի վերաբերյալ: Նա հուսով է, որ այն կկարգավորվի: Ըստ նրա, Եվրոպայի առաջնորդներն արդեն փորձում են հանգուցալուծել ճգնաժամը:

Նոյեմբերի 25-ին Ղրիմի տարածքային ջրերում, Կերչի նեղուցում ՌԴ ԱԴԾ սահմանապահ պարեկախումբը Ուկրաինայի ՌԾՈւ 3 նավ է կալանավորել: Կիևն ընկալել է դա որպես ռազմական ագրեսիայի ակտ, Մոսկվան հայտարարել է, թե ուկրաինացի նավաստիները խախտել են ՌԴ պետական սահմանը:

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը նախանշված է Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում, որը կայանալու է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Ենթադրվում էր, որ Թրամփն ու Պուտինը քննարկելու էին երկու երկրների հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---