Հոլանդացի խորհրդարանականները հարցում են ուղարկել Նիդերլանդների ԱԳՆ Թուրքիայում խոսքի ազատության խախտման առումով

PanARMENIAN.Net - Հոլանդական խորհրդարանի չորս խմբակցություն` Քրիստոնեական միությունը, Քաղաքական բարեփոխումների կուսակցությունը (SGP), Պահպանողական կուսակցությունը (VVD) եւ քրիստոնյա-դեմոկրատները գրավոր հարցում են ուղարկել Նիդերլանդների արտգործնախարարին եւ եվրոպական հարցերով պետքարտուղարին թուրք հրատարակիչ Ռագիպ Զարակոլուին Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակման համար հինգ ամսվա ազատազրկման դատապարտման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակարպությունների դաշնությունում (FAON), հոլանդացի խորհրդարանականների հարցումը հետեւյալ հարցերն է ներառում. «Արդյոք զգուշացվե՞լ է Նիդերլանդների ԱԳՆ-ն այն մասին, որ թուրք հրատարակիչը բանտարկվելու է Հայոց ցեղասպանության մասին գրքի համար, ինչպիսի՞ն է պաշտոնական Հաագայի կարծիքը Թուրքիայի ՔՕ վիճելի 301-րդ հոդվածով»: Խորհրդարանականները նաեւ հարցնում են` ինչպիսին են լինելու Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները այդ դատավճռից հետո:



«301-րդ հոդվածը փոփոխվել է Թուրքիայի կողմից ԵՄ ճնշման արդյունքում Թուրքիայում խոսքի ազատությունն ապահովելու համար, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առումով: Սակայն հրատարկչի դատապարտումը նշանակում է, որ ուղղումները կոսմետիկ բնույթ են կրել: Ինչպիսի եզրահանգումներ կարելի է անել 301-րդ հոդվածի նշանակության մասին, եւ ինչպիսին են լինելու հետեւանքները ԵՄ ընդգրկվելու ուղղությամբ Թուրքիայի հետ տարվող բանակցությունների համար»,- նշվում է հոլանդացի խորհրդարանականների ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---