Կին առաջնորդները՝ բիզնեսում. Ինչպես մոտիվացնել աշխատակիցներին և ոչ միայն

Կին առաջնորդները՝ բիզնեսում. Ինչպես մոտիվացնել աշխատակիցներին և ոչ միայն

PanARMENIAN.Net - Արդյո՞ք ղեկավար կանայք Հայաստանում կարծրատիպերով պայմանավորված մարտահրավերներ են ունենում, աշխատակիցներին մոտիվացնելու ի՞նչ մեխանիզմներ են կիրառում. այս և այլ հարցերի պատասխանները փնտրում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի «Կանանց առաջնորդության ծրագրի» շրջանակում հրավիրված պանելային քննարկմանը։ Քննարկման խոսնակներն էին «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Megatoys մանկական խանութի տնօրեն Աննա Ավետիսյանը, Yerevan Mall առևտրաժամանցային համալիրի Մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն ու Ucom հեռահաղորդակցության ընկերության ՄՌԿ տնօրեն Անի Փեթրոյանը։

«Հաջողության հասնելու համար կարևոր է նախ բարձրաձայնել խնդիրները, սեփական տեսակետը, պահանջմունքները։ Հնարավոր է գործատուն տեղյակ չէ, որ նման ցանկություն կամ պատրաստակամություն ունեք ավելի պատասխանատու աշխատանք ստանձնելու», - ասել է Megatoys-ի տնօրեն Աննա Ավետիսյանը։

«Բիզնեսում հաջողելու կարևոր գործոններից է ընկերության տեսլականին հավատացող թիմ ստեղծելը, երբեմն պարզագույն հետաքրքրասիրություն ցուցաբերելն ու աշխատակիցների մոտիվացիան բարձր պահելը, ինչը հնարավորություն է տալիս առավելության հասնել աշխատանքում», - նշել Yerevan Mall–ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Կառավարման հենքում պետք է արժեքները լինեն, բոլոր ժամանակների լավագույն մոտիվացիան կուռ թիմի մաս լինելն է, որը հստակ գիտի, թե ինչ ուղղությամբ է շարժվում», - իր հերթին հավելել է Ucom-ի ՄՌԿ տնօրեն Անի Փեթրոյանը։

Ամերիկյան համալսարանի «Կանանց առաջնորդության ծրագիրը» ձևավորվել է Հայ կանանց միջազգային ասոցացիայի (AIWA) հետ գործակցությամբ, իսկ քննարկման խոսնակներն ընտրվել են «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող 3 խոշոր ընկերության կին ղեկավարներից։

«Կանանց առաջնորդության ծրագրում» դասավանդում է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր ֆինանսական տնօրեն և խորհրդրի անդամ Արա Խաչատրյանը, որը ՀԱՀ շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ նախաձեռնել էր այս հանդիպումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---