Սյունիքում ընդլայնում են տեղական հումքի վերամշակումը (վիդեո)

Սյունիքում ընդլայնում են տեղական հումքի վերամշակումը

PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասն ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։

«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ-ի կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որը օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար և ավելացվել են դազգահները։

«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, և այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները», - նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---