Նախագահ. «Լազարյան ակումբը» կարող է քննարկումների արդյունավետ հարթակ դառնալ

Նախագահ. «Լազարյան ակումբը» կարող է քննարկումների արդյունավետ հարթակ դառնալ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ «Լազարյան ակումբը» կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների հետ հանդիպմանը

Ըստ Արմեն Սարգսյանի, թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը:

«Լազարյան ակումբի» անդամները Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին:Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, անդրադարձել տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---