Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։

Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր,Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները: Ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես, այդ թվում 22.678 բնակարան. մոտ 530 հազար մարդ դարձավ անօթևան, մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 19 հազարը մարդ դարձավ հաշմանդամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---