Փաշինյան. Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարել է

Փաշինյան. Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարել է

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է։ Այդ մասին նա ասել է պատասխանելով լրագրողների հարցին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ընթացել խոսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է պարազաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---