ԶԼՄ. Մրգաստանում ընտրողներն իրենց քվեարկած թերթիկը ցույց են տալիս հանձնաժողովի անդամին 9 դեկտեմբերի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 15/53 ընտրական տեղամասում ընտրությունն ընթանում է թեժ մթնոլորտում։ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ջիվան Աբրահամյանը ուղղորդումներ ու կուտակումներ է նկատել տեղամասի տարածքում, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամը չի արձանագրում կուտակումները և պնդում է, որ մեքենաները ընտրատեղամասից 50 մետր հեռու են, այնինչ, վստահված անձի փոխանցմամբ՝ դրանք 18 մետրի վրա են․«Ոստիկանության աշխատակիցն էլ է նկատել, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա մի քանի անգամ եկավ-գնաց, տեղամասի դիմաց կուտակումներ են, ահավոր վիճակ։ Հանձնաժողովի նախագահն էլ ինձ փորձում է համոզել, որ էդ 18 մետրը հիսուն մետր է»,- «Հայկական ժամանակ»-ին է ասել վստահված անձը։ Ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումից երևում է, որ տեղամասի ներսում մարդիկ պարբերաբար մեծ խմբով են ներս մտնում։ Բացի այդ՝ նույն հեռարձակմամբ երևում է, որ ընտրողներն իրենց քվեարկած թերթիկը ցույց են տալիս ծաղկավոր վերնաշապիկով երիտասարդին, որը նաև հանձնաժողովի անդամ է։ Ըստ պարբերականի հավաստի աղբյուրների, Մրգաստանի գյուղապետն աշխատում է «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին ձայներ ապահովելու համար, իսկ Արգիշտի Մեխակյանին քարոզարշավի ընթացքում օգնում էր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Զարզանդ Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն այս գյուղի գյուղապետի տեղակալի ամուսինը խոչընդոտել էր «Իմ քայլի» մեկ այլ ռեյտինգային թեկնածու Արուսյակ Մանավազյանի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |