ԵԽԽՎ-ն կոչ է անում Թուրքիայի ՍԴ-ին «չմիջամտել գործընկերների իրավասությանը»

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն, կարեւորելով «իշխանության տարանջատումը» կոչ է արել թուրքական հաստատություններին «չմիջամտել գործընկերների իրավասությանը» եւ համատեղ իրականացնել քաղաքական բարեփոխումներ, ուղղված երկրում ժամանակակից ժողովրդավարության հաստատմանը: Հետեւելով զեկուցող Լյուկ վան դեն Բրանդեի առաջարկին` խորհրդարանականները ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայտարարեցին, որ անկախ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության, Թուրքիայի նախագահի եւ վարչապետի դատական հետապնդման արդյունքներից, այն «լրջորեն խարխլում է քաղաքական կայունությունն երկրում» եւ խանգարում է ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը: Քաղաքական կուսակցություններ ցրելը դիտարկվում է որպես բացառիկ միջոց, որ կիրառվում է միայն այն դեպքում, երբ տվյալ կուսակցությունը դիմում է բռնության կամ սպառնում է քաղաքացիական խաղաղությանն ու սահմանադրական ժողովրդավարական կարգին», հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---