Նուբարաշենի հին աղբավայրը կփակվի. Նորի վրա այգի է տնկվելու13 դեկտեմբերի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր. երկու հին աղբավայր կփակվի: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտնել է, որ Նուբարաշենի նոր աղբավայրը կծածկվի հատուկ մեխանիզմով, որի վրա այգի կհիմնվի: Ծրագրի իրականացման համար կհատկացվի 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո, դրամաշնորը՝ 10 մլն եվրո: Հին աղբավայրերի փակման և նորի բացման նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսում. աղբավայրը պատրաստ կլինի 2021 թվականին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |