Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևանում հնարավոր է թաց ձյուն

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Երևանում հնարավոր է թաց ձյուն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում` դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---