Փաշինյան. Իմ հանձնարարականները չկատարող պաշտոնյաները կարող են հավաքել իրենց վեշերը և հեռանալ13 դեկտեմբերի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտարարել է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կատարի իր հանձնարարականները, կարող են «հավաքել իրենց վեշերը և գնալ»: «Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք, ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, այսօր մեր կոռուպցիայի ամենամեծ օջախները, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն»,- ասել Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն: «Եթե չունեն, ուրեմն նախարարությունները լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաններին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ կան համակարգեր, որ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում: Ինչ է թե իրենք արտոնյալներ են»,- ասել Փաշինյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |