Լրագրողի գործունեությունը խոչընդոտած 2 ոստիկան մեղավոր է ճանաչվել

Լրագրողի  գործունեությունը խոչընդոտած 2 ոստիկան  մեղավոր է ճանաչվել

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ ոստիկանության 2 աշխատակցի՝ Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին, մեղավոր է ճանաչել բռնության գործադրմամբ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար։

Նրանք կտուգանվեն 300,000-ական դրամի չափով:

Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով:

2018 թվականի ապրիլի 19-ի երթի ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակայքում լրագրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոց հանդիսացող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---