Մեթյու Բրայզան Թուրքիայի նախագահ Աբդուլաահ Գյուլի հրավերը Հայաստան «ապշեցուցիչ զարգացում է» անվանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլաահ Գյուլի հրավերը Հայաստան «ապշեցուցիչ զարգացում է, որ անհնարին էր թվում մի քանի ամիս առաջ»: «Ես բավական երկար ժամանակ եմ անցկացրել Սերժ Սարգսյանի հետ եւ կարող եմ ասել, որ նա իր նախորդից մի փոքր այլ կերպ է մտածում: Երբ մի քանի շաբաթ առաջ նա եւ Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում, տպավորություն ստեղծվեց, որ այս երկու առաջնորդների հայացքները շատ ավելի մոտ են, քան Սերժ Սարգսյանի նախորդինն ու Իլհամ Ալիեւինը: Երկու առաջնորդներն էլ կարծես պրագմատիկ են, պրակտիկ եւ պատրաստ ուսումնասիրել յուրաքանչյուր կողմի պահանջները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---