Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. Ընդդիմությունը բողոքում է17 դեկտեմբերի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որի երկրորդ փուլը նոյեմբերին ավարտվեց Սալոմե Զուրաբվիշվիլիի հաղթանակով: Դեկտեմբերի 16-ին Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնեց պաշտոնը: Ընդդիմությունը Ռուսթավելու պողոտայում մի քանի վրան է տեղադրել: Ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքները: Այդ մասին հայտարարել է Զուրաբիշվիլիի մրցակիցն ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից՝ Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է Deutsche Welle-ն: Վաշաձեն, սակայն, դեմ է վրաններին խորհրդարանի շենքի առջև: «Եթե ինչ-որ մեկն ուզում է այդ կերպ իր բողոքը հայտնել, մենք աջակցում ենք նրան, բայց դա մեր որոշումը չէ»,-ասել է նա: Վաշաձեն որպես ընդդիմության պահանջ նշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու Վրաստանի կառավարության հրաժարականը: Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |