ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել պետերբուրգյան հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել բանակցային գործընթացը շարունակելու մասին: Այդ մասին Բաքվում հայտարարել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մերզլյակովը, հիշեցնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից 2 շաբաթ է անցել, ընդգծել է, որ համանախագահները ջանում են ժամանակ չկորցնել:



Իր հերթին, ֆրնաիսացի միջնորդ Բերնար Ֆասիեն նշել է, որ համանախագահները նոր առաջարկներ չեն ներկայացրել: «Մենք բավականաչափ աշխատանք ունենք Սանքտ Պետերբուրգում կողմերի արված հայտարարություններն իրագործելու համար: Նախագահները դրական են գնահատել պետերբուրգյան հանդիպումը: Ելնելով սրանից, մենք եւս կարող ենք Ադրբեջանում կայացած հանդիպումները համարել կառուցողական եւ դրական: Սակայն առջեւում դեռեւս շատ աշխատանք կա»,-ասել է նա:



«Բաքվից մենք կմեկնենք Երեւան, իսկ հետո` Ստեփանակերտ: Կարեւորը պարզելն է Երեւանի վերաբերմունքը մադրիդյան առաջարկներին: Այս այցը ոչնչով չի տարբերվում նախորդներից: Ուղղակի սա առաջին այցն է տարածաշրջան Սաքնտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո: Նախագահները պետք է շփվեն: Սակայն նախ ԱԳՆ ղեկավարները պետք է որոշ հարցեր լուծեն»,-ընդգծել է Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---