Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելը խորհրդարանի նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին:

Ավելի վաղ խորհրդարանի երկու խմբակցություն քննարկման էր դրել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցը: Անցած շաբաթ հրաժարական տվեց կառավարության 5 անդամ, որոնք ներկայացնում էին ֆլամանդացի ազգայնականներին՝ որպես բողոքի նշան վարչապետի կողմից ՄԱԿ միգրացիոն պակտի ստորագրման դեմ: Դրանից հետո իշխող կոալիցիան փոքրամասնություն դարձավ:

«Ես տեսա, որ իմ կոչը խորհրդարանին համոզիչ չէր, որ այն չընկալվեց, գոնե այս փուլում: Ես պետք է հարգեմ և ընդունեմ այս իրավիճակը, ուստի որոշել եմ հայտնել իմ հրաժարականի մասին և անհապաղ գնալ թագավորի մոտ»,-ասել է կառավարության ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին RTBF հեռուստաալիքի վրա հղումով:

Դրանից հետո նիստը դադարեցվել է:

Հեռուստաալիքը նշում է, որ թագավորը կարող է ինչպես ընդունել, այնպես էլ մերժել հրաժարականը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---