Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով![]() 21 դեկտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասինԹրամփի հայտարարությանը: «Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Ես հավատում եմ, որ մենք առավել վճռական պետք է լինենք այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում մեր շահերին»,-գրել է Մեթիսը՝ մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն: Նույն օրը Թրամփը Twitter-ում գրել է, որ Մեթիսը կհեռանա պաշտոնից փետրվարի վերջում, իսկ նրա հետնորդը շուտով հայտնի կդառնա: Մինչդեռ, Թրամփի որոշումը Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ քննադատության արժանացավ նաև Սենատի մի շարք անդամների կողմից: Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը»Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը: Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |