Սփյուռքի նախարարության աշխատողները մտածում են արտագաղթելու մասին

Սփյուռքի նախարարության աշխատողները մտածում են արտագաղթելու մասին

PanARMENIAN.Net - Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ:

Panorama.am-ի փոխանցմամբ, սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկն ասել է, որ կրճատումների հետևանքով ստիպված են արտագաղթել:

«Հերթական հիասթափությունն ենք ապրում, որ աշխատանք տանելով հայրենադարձություն ապահովելու համար, այսօր ստիպված ենք լինելու արտագաղթի ճանապարհ բռնել», - ասել է նախարարության աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---