Վանա լիճը կարող է ցամաքել

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մակարդակը կարող է կտրուկ նվազել լիճը ջրով սնող փոքրիկ սառցադաշտերի հալոցքի պատճառով: Այդ մասին հայտարարել է աշխարհագրության պրոֆեսոր Ալի Ֆուադ Դոգանը: Նրա խոսքերով, սառադաշտերի հալվելու արագությունը հուշում է, որ 2-3 տարի անց դրանք կանհայտանան: «Սառցադաշտերի անհայտանալուց հետո, Վանա լիճը լցվելու է միայն անձրեւաջրերով, ինչը կհանգեցնի լճի մակարդակի կտրուկ նվազման եւ կենսաբանական հավասարակշռության խախտման»,- ընդգծել է Դոգանը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Ավելի վաղ թուրք գիտնականները Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը սեւեռել էին լճի ախտոտվածության մակարդակին, որը գտնվում է բնապահպանական աղետի եզրին:



Վանա լիճը անջրթող աղի լիճ է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում` Թուրքիայի արեւելյան շրջանում (Արեւելյան Անատոլիա): Վանա լիճը Թուրքիայի ամենամեծ լիճն է, սոդայի պաշարներով աշխարհի ամենամեծ լիճն է եւ իր մեծությամբ չորրորդ չցամաքող անջրթող լիճն է աշխարհում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---