Մարության. «Սանիթեքը» Երևանի լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկա չունի![]() 21 դեկտեմբերի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունը չունի տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար: Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, թե ինչ վիճակում է, արդյոք ունեն բավականաչափ քանակ կուտակած աղ և արդյոք աշխատուժը կբավարարի ձմռան ընթացքում աշխատանքներն իրականացնելու համար, թե ոչ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Կարող եմ վստահեցնել, որ տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի։ Տեխնիկան պակաս է այս պահին», - ասել է Հայկ Մարությանը։ Նա տեղեկացրել է, որ բանակցել են «Սանիթեք» ընկերության հետ, որպեսզի այն ունենա ենթակա ստորաբաժանումներ, որոնք իրենց վրա կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։ Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քննադատել է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար: Նա հիշեցրել է, որ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել: «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշ-մոբ իրականացնել՝ ֆեյսբուքում հրապարակելով աղբակույտերի լուսանկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի լուսանկարներ նայելով»,- ասել է Սամսոնյանը Մարությանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |