Ֆրանսիացի պատգամավորները դատապարտել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին օրենքի վերանայումը

PanARMENIAN.Net - 55 պատգամավորներից կազմված խումբը հայտարարություն է նախապատրաստել, որտեղ Ֆրանսիայի Սենատը դատապարտվում է այն բանի համար, որ հրաժարվել է սահմանադրական ուղղումի ընդունումից, որը իրավունք էր տալիս Թուրքիային անդամակցել Եվրամիությանը միայն հանրաքվեի միջոցով: «Անգլիան հանրաքվե անցկացրեց 1972թ. Դուք կարծո՞ւմ եք, մենք այլ կերպ մեզ կպահենք Թուրքիայի, Ռուսաստանի, Մարոկկոյի կամ Ուկրաինայի հարցում»,-նշում են հայտարարության հեղինակները, հաղորդում է Anatolia News Agency-ն:



Հունիսի 26-ին Ֆրանսիայի Սենատը 297 «կողմ» եւ 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ չեղյալ հայտարարեց այն օրենքը, որի համաձայն պահանջվում էր համազգային հանրաքվե անցակցնել Եվրամիությանն անդամակցելու հարցի վերաբերյալ այն պետությունների հարցում, որոնց բնակչությունը ԵՄ բնակիչների ընդհանուր թվի 5 տոկոսից ավելին է կազմում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---