ՃՈ. Դեկտեմբերին 1321-ով ավելի խախտում է գրանցվել24 դեկտեմբերի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ճանապարհային ոստիկանությանն անգործության մեջ մեղադրողներին: Նա հայտնել է, որ ՃՈ-ն 2018 թվականի դեկտեմբերի 1-23-ը 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ երթևեկության կանոնների 1321-ով ավելի խախտում է արձանագրել: «Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ 2018 թվականին դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18,572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետևանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին», - գրել է Ահարոնյանը: Ավելի վաղ Ճանապարհային ոստիկանությունը անդրադարձել էր սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի մտահոգությանը՝ երթևեկության վիճակի կապակցությամբ «Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթևեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին», - նշված էր ՃՈ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |