Դեկտեմբերի 26-ից ԳՄՕ-ով մթերքի մակնշումը ՀՀ-ում պարտադիր է

Դեկտեմբերի 26-ից ԳՄՕ-ով մթերքի մակնշումը ՀՀ-ում պարտադիր է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ից գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի հատուկ նշանով:

Ըստ ընդունված տեխնիկական պահանջների, մակնշումն արվում է ապրանքի փաթեթավորման վրա, եթե ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9%-ը: «ԳՄՕ» նշումը պետք է լինի ԵՏՄ շուկայում շրջանառության միասնական նշանի մոտ և իր ձևով ու չափերով համապատասխանի այդ նշանին:

Անցումային փուլը բիզնեսի հարմարեցման համար կազմում է 1,5 տարի: Այդ ժամանակահատվածում թույլատրվում է ԳՄՕ պարունակության մթերթի արտադրումն ու շրջանառությունը ԵՏՄ տարածքում նախկին պահանջներով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ սահմանափակումներ են գործում նաև ԵՄ երկրներում, մասնավորապես, Գերմանիայում:

Փոփոխությունները նախաձեռնել է «Ռոսպոտրեբնադզորը»՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունները: Փաստաթուղթն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, այդ թվում հանրային քննարկումներն ու ներքաղաքական համաձայնեցումը ԵՏՄ անդամ երկրներում: Այն ընդունվել է ԵՏՀ նիստում 2017-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---