Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, Աշոցքի ճանապարհները՝ դժվարանցանելի

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, Աշոցքի ճանապարհները՝ դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար Դիլիջանի ոլորաններում երթևեկությունը թույլատրվում է որոշակի սահմանափակումներով:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---