2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ները պարտադիր կդառնան

2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ները   պարտադիր կդառնան

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր է դառնում տնտեսվարողների համար, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները՝ դրանք չկիրառող հարկ վճարողներին տրամադրվում են գրեթե ինքնարժեքով:

Հարկ վճարողները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:

Նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր, և ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնում այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---