ԵԱՀԿ-ն ուշադիր հետեւելու է` ինչ է կատարվում Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղեկավարը գտնում է, որ կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը Կովկասում այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորումն է: «ԵԱՀԿ գլխավոր խնդիրներից մեկը հակամարտություններն են, եւ առաջին հերթին` հակամարտությունները Կովկասում: Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ-ն պետք է ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործում, այլ ոչ միայն կառավարի դրանք»,- ասել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը:



«Հակամարտություններից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Մենք հատուկ ներկայացուցիչ ունենք Լեռնային Ղարաբաղում, եւ այդ հակամարտությունը հանդիսանում է գերակա կարգավորման համար»,- ասել է նախագահը:



Ստուբբը նաեւ նշել է, որ դրական տեղաշարժեր կան այնպիսի կոնֆլիկտային գոտիներում, ինչպիսիք Մերդնեստրն են ու Մոլդովան:



«Եւս մեկ կոնֆլիկտային գոտի է Հարավային Կովկասը, եւ ես պետք է անկեղծ լինեմ, որ մենք այստեղ առաջխաղացում չենք արձանագրել եւ շատ ենք անհանգտսացած: Կողմերը պետք է զուսպ եւ հանգիստ լինեն: Մենք ուշադիր հետեւելու ենք` ինչ է կատարվում Հարավային Կովկասում»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---