ՀԲ-ն բարելավել է կանխատեսումը ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ

ՀԲ-ն բարելավել է կանխատեսումը ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն իր հունվարյան զեկույցում բարելավել է կանխատեսումը Հայաստանում ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ 2019-2021թթ. համար:

Ըստ ՀԲ գնահատականի, իրական ՀՆԱ աճը 2019-ին կկազմի 4.3% և 4.6% 2020-21-ին: 2018-ի աճը գնահատվել է 5.3%:

2018-ի հունիսին արված կանխատեսման համաձայն ՀԲ-ն ակնկալում էր ՀՀ տնտեսության համար 4.1%-անոց աճ 2018-ին և 4%՝ 2019-2020թթ. համար:

«Կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է ռիսկային մնալ բազմաթիվ երկրների, հատկապես, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքիայի համար»,-ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---