ՊԵԿ նախագահ. 2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը շեշտակի կնվազի10 հունվարի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «2020թ. հունվարի 1-ից կնկատվի հնամաշ մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵՏՄ մտնելիս», - ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ 2020թ. հունվարի 1-ից կգործեն ԵՏՄ, ոչ թե՝ ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները։ Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |