«Սասնա ծռեր». Հնդիկների ներգաղթի հարցում զերծ մնացեք ծայրահեղություններից10 հունվարի 2019 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել հնդիկների դեմ ստորագրահավաքի վերաբերյալ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ծայրահեղություններից: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հնդիկների դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Սասնա ծռերի» անդամը չի խորհրդակցել կուսակցության պատասխանատուների հետ, և որ դա իր անձնական նախաձեռնությունն էր: «Ցավալիորեն պետք է նշել, որ քննարկվող խնդիրների վերաբերյալ շրջանառվող տեսակետների մեջ առկա են նաև հակադիր բևեռներ ներկայացնող ծայրահեղ դրսևորումներ, որոնք վնասակարության իմաստով ըստ էության նույնանում են: Այդ ծայրահեղ դրսևորումներից մեկը պահանջում է Հայաստանի դռներն ընդհանրապես փակել օտարերկրացիների առաջ, իսկ մյուսը՝ Հայաստանը դարձնել բացարձակ բաց երկիր միգրացիոն հոսքերի համար: Երկու տեսակետների կողմնակիցներին էլ հորդորում ենք ձեռնպահ մնալ ծայրահեղություններից, որոնք մի դեպքում ենթադրում են այլատյացություն և մեկուսացում, իսկ մյուս դեպքում՝ ազգայինի ու պետականության մերժում», - նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ կուսակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ստորագրահավաք էր նախաձեռնել Change.org-ում՝ ընդդեմ հնդիկների ՀՀ ներգաղթի: Ընթերցեք նաև՝ «2018-ին մոտ 2000 հնդիկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |