ՀՀ-ում ևս մեկ ընձառյուծ է նկատվել11 հունվարի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, Վայոց Ձորի տարածքում, ևս մեկ ընձառյուծ է հայտնվել: Այդ մասին ասվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցն անդրադառնալով հեռուստաալիքներից մեկով «Խոսրովի արգելոցում նկատված ընձառյուծը հասել է Վայոց ձորի մարզ» տարածված տեսանյութին, տեղեկացնում է որ 2018թ. հունվարի 23-ից մինչ օրս կովկասյան ընձառյուծը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Համապատասխան մասնագետները անցկացրել են համեմատականներ երկու ընձառյուծների միջև, որից պարզվել է, որ Վայոց Ձորում նկարահանված ընձառյուծը դա «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ընձառյուծը չէ, այլ ուրիշ կենադանի է՝ երիտասարդ, բայց ոչ 5-6 տարեկան: «Միաժամանակ հայտնում ենք, որ կերի բազայի առկայությունը, խստացված հսկողությունը նպաստում են կովկասյան ընձառյուծի մշտական բնակությանն «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այն տարածքներում որտեղ նկատվել է ընձառյուծն արգելվում են նաև զբոսաշրջիկների մուտքը»: Հպարտ ենք, որ 2019 թվականը ՀՀ հռչակվել է կովկասյան ընձառյուծի տարի, ի պատիվ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված Լեոի (կովկասյան ընձառյուծ)»,-ասվում է գրառման մեջ: Կառավարությունը կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիր է մշակել:Գործադիրը նաև որոշում է ընդունելու 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին, իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ վեհաժողովներ, ֆիլմերի նկարահանում, ցուցահանդեսների կազմակերպում, հանրային իրազեկում և այլն: 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել ենն կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |