Բաբլոյան. Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը

Բաբլոյան. Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտադիր է վերադառնալ առողջապահության ոլորտ և անել այն, ինչը շատ լավ է անում: «Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Աժ-ում արեց այն ամենը, ինչ կարող էր անել։

Նա դժվարացel 1 գնահատել իր աշխատանքը։ «Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», - ասել է նա լրագրողներին, հայտնում է Yerkir.am-ը:

Այն հարցին, թե կցանկանար արդյոք նոր խորհրդարանում աշխատել, Բաբլոյանը պատասխանել է, որ նոր խորհրդարանում չի կարող աշխատել, որովհետև իր թեկնածությունն ի սկզբանե չի դրել, որպեսզի ընտրվի պատգամավոր։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին՝ Բաբլոյանն ասել է. «Էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել ու զարգացնել ԱԺ գործունեությունը, կարծում եմ՝ մենք որոշակի ձեռագիր թողեցինք, 6-րդ գումարման խորհրդարանը ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցուները, որոնք ամրագրել էինք»։

Բաբլոյանը նշել է, թե հուսով է՝ էլ ավելի զարգացումներ պետք է տեղի ունենան։ «Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը ու կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», - ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---