Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում![]() 14 հունվարի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում: Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային: Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու: «Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է նա: Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |