ԱԺ հունվարի 14-ի նիստում գործադիրի օպտիմալացման նախագիծը չի քննարկվի

ԱԺ հունվարի 14-ի նիստում գործադիրի օպտիմալացման նախագիծը չի քննարկվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հունվարի 14ի նիստում չի քննարկվի ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը. այն ամբողջությամբ պատրաստ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախգիծն ընդգրկված էր 7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի օրակարգում:

Ընթերցեք նաև՝ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ-ի՝ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի օգտնին»:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

Նոր կառավարության կազմում լինելու է երկու փոխվարչապետ: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---