Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման Էլի Վիզելի ակտը16 հունվարի 2019 - 12:12 AMT PanARMENIAN.Net - 2019թ. հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը (Elie Wiesel Genocide and Atrocities Prevention Act): Այս ակտը ընդունվել է Սենատի ու Սպիտակ տան կողմից, ասվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ֆեյսբուքյան էջում: : Էլի Վիզելի բազմիցս հանդես է եկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով: Ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտի դրույթներն են՝ • Ստեղծել զանգվածային վայրագությունների կանխարգելման հանձաժողով (Task Force): • Հանձնաժողովի ղեկավարումը կստանձնի ԱՄՆ պետքարտուղարը: Պետքարտուղարը, համագործակցելով հանձնաժողովի անդամների հետ, 180 օրվա ընթացքում պարտավորվում է է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, որում կամփոփվի ԱՄՆ կառավարության կատարած աշխատանքները և ջանքերը զանգվածային վայրագությունները կանխարգելելու ուղղությամբ: • Վերապատրաստման դասընթացներ իրականացնել Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների շրջանում: • National Intelligence-ի նախագահը պարտավորվում է Կոնգրեսին տարեկան զեկույց ներկայացնել ՝ նշելով զանգվածային վայրագությունների և ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրները: • Հիմնել ճգնաժամերի հաղթահարման համընդհանուր հիմնադրամ: Հիմնադրամը միջոցներ կտրամադրի կոնֆլիկտների և ճգնաժամերի հաղթահարման համար: Դեռևս 2010թ.-ից հիմնադրամը ոչ պաշտոնական գործունեություն է ծավալել՝ միաժամանակ աջակցելով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Գվինեային և Հորդանանին: Էլի Վիզելը ազգությամբ հրեա գրող, լրագրող, հասարակական գործիչ, պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, Հոլոքոստի վերապրող: Հայտնի է Հոլոքոստի, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |