Սևանից որսացանցեր են դուրս բերվել. 14,000 ձուկ հանձնվել է զորամասերին

Սևանից որսացանցեր են դուրս բերվել. 14,000  ձուկ հանձնվել է զորամասերին

PanARMENIAN.Net - Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել մոտ 200 որսացանց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, դրանց մեջ եղած մոտ 14,000 հատ ձուկը հանձնվել է «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:

Հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է: Նա հանձնարարել էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին քայլեր ձեռնարկել սիգի ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---