Երևանում փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն է տրվել15 հունվարի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում միաձայն հաստատվել է փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն տալու նախագիծը, ըստ որի 115 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի արտոնություն կունենան: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.3%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.9%-ի չափով, հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով: Նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |