Պատգամավոր. Առաջնագծում ժամկետայիններին պետք է փոխարինել պայմանագրայիններով17 հունվարի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է առաջնագծի կառուցվածքային փոփոխություններին: Նա ասել է, որ դրանց անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, և ինժեներական ամբողջ համակարգը պետք է վերակառուցվի, վերադասավորվի, այնտեղ ծառայության փոփոխություն պետք է իրականացվի՝ ժանմկետային զինծառայողներին փոխարինելով պայմանագրայիններով: «Առաջնագծում ամեն երիտասարդի մահվան դեպքից հետո ես միշտ եմ հայտարարել, որ առաջնագծում ծառայությունների փոփոխություն պետք է կատարել: Իմ տեսակետը ներկայացրել եմ զինվորական ընկերներիս, ովքեր բոլորն էլ կողմ են, սակայն միակ արգումենտը, որ ընդդիմանում էին, տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է: Պետք է քննարկել այդ հարցը, բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ», - ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ առաջնագծի փոփոխությունը կարող է տալ տնտեսական էֆեկտ: «Եթե առաջնագծի զինծառայողները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, դա կներդնեն տվյալ տարածքում, կմոտենցնեն իրենց ընտանիքներն իրենց ու շարժ կլինի: Առաջնագծից հանելով երեխաներին՝ մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք», - ասել է Քոչարյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |