Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին գազի պայթյունի արդյունքում զոհերի համար17 հունվարի 2019 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել,8 հոգի ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։: Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |