Ի.Ալիեւ. Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է «հարձակողական» լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է «հարձակողական» լինի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների երրորդ խորհրդակցության ժամանակ: Ադրբեջանի նախագահն ասել է, որ ադրբեջանական դեսպանների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի «ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելը»



Իլհամ Ալիեւը համոզված է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարում են բոլոր մակարդակներում, միջազգային կազմակերպությունները կողմ են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ըստ Ի.Ալիեւի, «նման դիրքորոշումը կապված է միջազգային իրավունքի նորմերի հետ, պատմական իրողությունների եւ միջազգային քաղաքական ասպարեզում Ադրբեջանի մշտապես աճող հեղինակության հետ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---